ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է Արցախի Հանրապետությունում: Հանգստի ընթացքում Կարեն Կարապետյանը շարունակելու է մշտական կապի մեջ մնալ կառավարության անդամների հետ»: