տուն Լուրեր Վարչապետը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության ընթրիքին

Վարչապետը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության ընթրիքին

94
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:

Ընթրիքին ներկա են եղել նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի եւ Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը, ովքեր Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից են: