«Ես ասել եմ` եղբայրս է գնել, բայց չեմ ասել, որ դա իմը չէ»: ՀՀ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե տեղեկություններ կան, որ Մոնումենտում առանձնատուն է կառուցում, ինչի մասին տեսանկարահանում էր կատարել նաեւ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Կարապետյանի պատասխանն առաջարկվող տեսանյութում։