Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել.
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները.
Աջափնյակ վարչական շրջան — Արտավազդ Սարգսյան,
Ավան վարչական շրջան — Մանվել Ջավադյան,
Արաբկիր վարչական շրջան — Հովհաննես Վարդանյան,
Դավթաշեն վարչական շրջան — Ռուսլան Բաղդասարյան,
Էրեբունի վարչական շրջան — Դավիթ Գրիգորյան,
Կենտրոն վարչական շրջան — Արա Սադոյան,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան — Արտակ Ալեքսանյան,
Նոր Նորք վարչական շրջան — Արմեն Ուլիխանյան,
Նորք-Մարաշ վարչական շրջան — Վաղինակ Մկրտչյան,
Նուբարաշեն վարչական շրջան — Արթուր Կիրակոսյան,
Շենգավիթ վարչական շրջան — Արմեն Սարգսյան,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան — Արտակ Հանիսյան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն