Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանները լուծարվում են, այսուհետ կլինեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան և 1 դատարանի նախագահ, մյուս բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն էր տվել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: