«911» ծառայությունը հունիսի 21-ին՝ ժամը 19:55-ին, ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից: Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
ԱԻՆ-ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն: