Ազգային ժողովում շարունակվում է 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, դահլիճում կառավարության անդամների հետ միասին ներկա է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ-ն կառավարության ղեկավարի ենթակայությամբ գործող կառույց է, և սա առաջին անգամն է, որ այդ կառույցի ղեկավարը ներկա է ԱԺ-ում, մասնակցում է բյուջեի քննարկումներին։
Վանեցյանն ԱԺ ամբիոնից պատասխանում է նաև պատգամավորների հարցերին։