Բացառում եմ, որ տեղյակ լինեի որեւէ կոռուպցիոն չնչին քայլից, ես չկանխեի: Այսօր մամուլի ասուլիսում ասաց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Արդյոք ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ որեւէ խնդիր ունի՞: «Իմ եւ պարոն Վանեցյանի հարաբերությունները որեւէ ձեւով չպետք է կապ ունենան իրար հետ: Արթուր Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չէ, հետևաբար կոչ կանեմ այս թեմայի մասին չխոսի»,- նշեց ՊՎԾ պետը:
Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասաց, որ իրենց մտահոգում է ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունը: Նա խոսում է նախաքննության հիմնավորվածության մասին:
Արսեն Սարդարյանի խոսքով՝ պատկան մարմինները, որոնք պետք է վերականգնեն Դավիթ Սանասարյանի իրավունքը, գուցե կաշկանդված լինեն ԱԱԾ տնօրենի խոսքերից: «Ո՞վ ասաց, որ գործը դատարան է գնալու, որ ԱԱԾ տնօրենն է ասում: Նա չպետք է խառնվի»,- ասաց ՊՎԾ ղեկավարը: