տուն Լուրեր Վանաձորի ԲԿ-ի նախկին ծննդատունը տրվեց Կադաստրի կոմիտեին

Վանաձորի ԲԿ-ի նախկին ծննդատունը տրվեց Կադաստրի կոմիտեին

203
0

Կառավարությունը հուլիսի 18-ի նիստում ընդունեց Վանաձորի բժշկական կենտրոնի՝ նախկին ծննդատան շենքն իր կից տարածքներով Կադաստրի պետական կոմիտեին հատկացնելու մասին որոշման նախագիծը, որի արդյունքում ստեղծվելու է կոմիտեի նոր ստորաբաժանում։

Որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանի խոսքով՝ Վանաձորի ԲԿ-ի չգործող ծննդատան գույքն իրենց կոմիտեին ամրացնելուց հետո նախատեսվում է 900 մլն դրամ ներդրում կատարել և ունենալ ժամանակակից ստորաբաժանում։