տուն Լուրեր Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է

142
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան և Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։