ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ Ոստիկանության կենտրոնականի բաժնում տեղի ունեցած միջադեպին, երբ նույնասեռականները ներխուժել էին բաժին և անկարգություններ արել։
Վալերիյ Օսիպյանն անդրձադարձել է նաև Ոստիկանության գործելաոճի, առաջիկա ընտրությունների, համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին։ Անդրադառնալով դիտարկմանն, ըստ որի՝ նախկին իշխանությունն ընտրությունների ժամանակ գործի էր դնում վարչական ռեսուրսը, ոստիկանությունն էլ անտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ներգրավելուն, Օսիպյանն արձագանքել է. «Ոստիկանությունն, այո, ուղիղ միջամտություն ունեցել է ընտրության արդյունքների վրա, ես նկատի չունեմ, որ զբաղված է եղել ընտրակեղծիքներով, այլ՝ ճիշտ չծառայելով, ոչ ճիշտ ցուցակներով, ընտրակաշառքները ժամանակին չկանխելով և այլն: Հայտարարում եմ, որ ՀՀ պատմության մեջ ունենալու ենք նախադեպը չունեցող լավ ընտրություններ»:
Մանրամասները՝ AraratNews.am-ի տեսանյութում։