Valentino նորաձևության տունը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ ընկերությունը էլեկտրոնային նամակով ուղարկել է գովազդ, որում դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի հուղարկավորության արարողությունն օգտագործվել էր որպես գովազդի առիթ։ Այս մասին գրում է The Time-ը։
Գովազդային նամակում նշվում էր, որ Սեյմուր Հոֆմանի թաղմանը դերասանուհի Էմի Ադմասը եկել էր Valentino Garavani Rockstud Double պայուսակով, որը 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուից է։ Պարբերականը գրում է, որ նամակն ապշեցրել է լրագրողներին և բլոգերներին։ Իսկ դերասանուհու մտերիմներն ասել են, որ Ադամսն ամենևին էլ նորաձև բրենդի ներկայացուցիչը չէ և նույնպես զարմացել է կատարվածից։
Սկանդալից հետո ԱՄՆ-ում Valentino-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունն անմիջապես ներողություն է խնդրել կատարվածի կապակցությամբ։