տուն Լուրեր Վահե Գրիգորյանին առաջադրելու սահմանադրական արգելք չէր կարող լինել

Վահե Գրիգորյանին առաջադրելու սահմանադրական արգելք չէր կարող լինել

191
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր չի առաջացնում։ Նման կարծիք հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք կա, թե ոչ։

«Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը նախագահի վրա ճնշման արդյունք է, Զեյնալյանն ասաց․ «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։

Զեյնալյանը Գրիգորյանի առաջադրումը քաղաքական որոշում է համարում։

«Իհարկե, իրավաքաղաքական որոշում էր, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»,- շեշտեց նախարարը։