Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լիոնել Սկալոնին մեկնաբանել է լուրերը, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին այս տարի կարող է վերադառնալ ազգային թիմ:
«Վաղուց չեմ զրուցել Մեսիի հետ: Նա հանդիպում ունի մի քանի օրից: Տեսնենք՝ արդյոք Լեոն կկարողանա մասնակցել այդ խաղին»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսին կարող է մասնակցել Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը կկայանա մարտի 22-ին: Նախորդ տարվա ամռանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի հավաքականի ավագը ժամանակավորապես դադարեցրել էր ելույթներն ազգային թիմում: Մեսին 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 128 խաղ եւ խփել 65 գոլ: