տուն Լուրեր Վաղը պատգամավորները թեթեւ գրաֆիկով կաշխատեն

Վաղը պատգամավորները թեթեւ գրաֆիկով կաշխատեն

141
0

old_azg_jox_232687978

Ազգային Ժողովն ավարտեց արտահերթ նիստը: Այսօր քննարկված հարցրերի քվեարկությունը տեղի կունենա վաղը առավոտյան` ժամը 11-ին հրավիրված նիստում: Այս մասին, նիստի ավարտի մասին հայտարարելիս, նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա տեղեկացրեց, որ քվեարկությունից անմիջապես հետո կգումարվի ԱԺ նոր արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ըստ Նաղդալյանի ընդգրկված է երկու հարց: