տուն Լուրեր Վաղը հայտնի կդառնա Վրաստանի կառավարության նոր կազմը

Վաղը հայտնի կդառնա Վրաստանի կառավարության նոր կազմը

116
0

PARLAMENTO-GEORGIA_inauguracion-sala-plenaria_1-e1338366322133

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Կվիրիկաշվիլին նախարարների նոր կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի նոյեմբերի 22-ին: Ria-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո նախագահը խորհրդարան է ներկայացրել վարչապետի թեկնածությունը: Հրամանագրի համաձայն` բոլոր նախարարները ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարներ են: Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին ապագա նախարարների թեկնածությունները երեքշաբթի կներկայացնի խորհրդարանի հաստատմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ընտրությունների արդյունքների` «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 150 պատգամավորական տեղերից 115-ը: Մյուս մանդատները ստացել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` «Միասնական ազգային շարժման» և «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները: