Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոբերտ Պոպոյանի որոշմամբ դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է եկամուտները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։