տուն Հասարակություն Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

Ucom շարժական կապի բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման գործիքներից՝ չվճարելով ինտերնետի համար

245
0
Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ,
Ունիվերսալ Պլյուս հետվճարային և u Կանխավճարային ծառայության բոլոր
սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք
կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանցից
են www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաև WhatsApp հավելվածը,
www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր:
Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում,
որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում:
«Ucom ընկերությունը խիստ կարևորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին
մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում
մարզերի դպրոցականներին՝ հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման
գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 և
1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500
դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու և շփվելու նույնչափ
հնարավորություններ, որքան և մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը
գիտակցում է, որ հիմա առավել քան երբևէ մարդիկ պետք է շարունակեն առցանց
կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ
պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը», — նշել է Ucom ընկերության
համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք նաև, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM
քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի»
բոլոր գործող կրպակներից և Հայփոստի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս
անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 ՀՀ դրամ,
որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: Առաջարկից օգտվելու
համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից
մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000
սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝
u2000, ինչպես նաև *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ,
քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom
հավելվածի և ակտիվացման կոդերի միջոցով:
Հիշեցնենք նաև, որ Ucom-ի կանխավճարային քարտեր, ինչպես նաև
սմարթֆոններ, պլանշետներ և հեռակառավարման վահանակներ կարելի է ձեռք բերել
նախևառաջ առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից: Առաքումը գործում է Երևան
քաղաքում և մի շարք մարզային քաղաքներում: