տուն Լուրեր Տյումենում ավտոբուսի վթարի հետևանքով 10 երեխա է զոհվել

Տյումենում ավտոբուսի վթարի հետևանքով 10 երեխա է զոհվել

93
0

1482847461

Խանտի Մանսիական Ինքնավար Օկրուգում ավտոբուսի և երկու թեթև մարդատար ավտոմեքենաների ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 10 երեխա. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայությանը:

Ավտոբուսում գտնվել է սպորտային մարմնամարզության երեխաների թիմը, որոնք վերադառնալիս են եղել մրցաշարից: Խանտի Մանսիյսկում դեկտեմբերի 5-ը հայտարարվել է սգո օր:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվությամբ՝ 34 հոսպիտալացվածներից 27-ը երեխաներ են: