տուն Քաղաքական Միջազգային Twitter և YouTube կայքերի արգելքը Թուրքիայում կարող է վերացվել

Twitter և YouTube կայքերի արգելքը Թուրքիայում կարող է վերացվել

91
0

Erdogan-and-twitter-copia-750x400

Twitter և YouTube կայքերի արգելափակման հրահանգը Թուրքիայում կարող է չեղյալ հայտարարվել, եթե այդ ընկերությունները ստեղծեն մեխանիզմ, որը թույլ կտա թուրքական իշխանություններին, անհրաժեշտության դեպքում, կապվել այդ կայքերի ղեկավարների հետ։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը։ Հաղորդում է Hurriyet Daily News-ը։

Նրա խոսքերով՝ Twitter-ը և YouTube-ը պետք է թուրքական համապատասխան գերատեսչության հետ կայուն կապ հաստատեն, այդ դեպքում՝ արգելքը կվերացվի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում կառավարության հետ կապված կոռուպցիոն սկանդալի ժամանակ այնտեղ փակվեցին Twitter և YouTube կայքերը, քանի որ դրանց միջոցով էին տարածվում կոռուպցիոն սխեմաները բացահայտող նյութերը։ Եվ չնայած իշխանությունների կողմից այդ ապօրինություններին՝ իշխող կուսակցությունը վստահ հաղթանակ տոնեց անցած ՏԻՄ ընտրություններում։