Twitter-ում հայտնվել է Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի Սուրբծննդյան բացիկը: Բացիկում Քեմբրիջի դուքսն ու դքսուհին արքայազն Ջորջի և Լուիի, արքայադուստր Շառլոթի հետ են: Որոշ օգտատերեր նկատել են նկարի անսովոր ատրիբուտը՝ մոտոցիկլետն ու մանկական սայլակը:
«Մաղթում ենք Ձեզ ամենաուրախ Սուրբ Ծնունդն ու Նոր տարին»,- ասված է բացիկում տեղ գտած հաղորդագրության մեջ:
Քենսինգթոնի պալատի պաշտոնական էջում լուսանկարը դեռ չի հրապարակվել:
The 2019 Cambridge Family Christmas Card!
— Kate ❤ and Meg ? and The British Royal Family (@KateCandMeg) December 18, 2019
?: Air Commodore Dawn McCafferty CBE RAFR pic.twitter.com/2lbg2hMUsl