Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Twitter միկրոբլոգերի կայքի էջն ամենահայտնիներից է աշխարհում, նրան հետևում է մոտ 36 միլիոն օգտատեր։ Սակայն բրիտանական The Daily Mail-ի հաղորդած տեղեկություններով՝ դրանցից ավելի քան 19 միլիոնը կեղծ օգտահաշիվներ են։
StatusPeople.com-ի կողմից անկացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Օբամային հետևող օգտատերերի միայն 20 տոկոսն է ակտիվ։ Նույն հետազոտության մեջ ասվում է, որ Սպիտակ տան թվիթերյան էջի հետևորդների 37 տոկոսը կողծ են, իսկ առաջին տիկնոջ էջին «հետևում է» 36 տոկոս կեղծ օգտահաշիվ։