տուն Քաղաքական Միջազգային Twitter-ի փակելը Թուրքիայի ներքին գործն է. Էրդողան

Twitter-ի փակելը Թուրքիայի ներքին գործն է. Էրդողան

130
0

TURKEY-GOVERNMENT-PARLIAMENT

Արդեն տեղեկացրել ենք, որ անցած շաբաթ Թուրքիայի ողջ տարածքում արգելափակվել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը` Twitter-ը: Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին անդրադարձել է այս խնդրին` մեկնաբանելով Եվրամիությունից հնչող քննադատությունը եւ եվրոպացիներին կոչ է արել զբաղվել իրենց գործերով:

Նա նշել է, որ թվիթերյան էջեր փակելու տասնյակ և հարյուրավոր հայտեր են արվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ում, Ռուսաստանից և Հնդկաստանից: Նրա խոսքերով` այդ հայտերի մեծամասնությանը դրական ընթացք է տրվում: Էրդողանը հավելել է, որ Եվրամիությունից հնչող այն քննադատություները, թե Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, անհիմն են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: