Twitter սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը երեկ կտրուկ անկում է ապրել Նյու Յորքի ֆոնդային բորսայում: Բաժնետոմսերի գինը նվազել է 17,81%-ով` կազմելով 31,85 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Սա նվազագույն գինն է 2013 թվականի նոյեմբերից հետո, երբ տեղադրվել են այն բաժնետոմսերը: Այժմ ընկերության կապիտալիզացիան կազմում է 19,2 մլրդ դոլար:
Անկումը պայմանավորված է 490 մլն բաժնետոմսերի վաճառքի 180 օրանոց արգելքի վերացմամբ: Մոտ 134 մլն բաժնետոմս երեկ գտել են իրենց նոր տերերին: