Twitter միկրոբոլգերի կայքի բաժնետոմսերի գինը նախնական տեղադրման արդյունքում սահմանվել են 26 դոլար։ Այս մասին հաղորդում է սոցցանցի պաշտոնական բլոգը։
Առաջարկությունների արդյունքում բաժնետոմսերի գինը գերազանցել է նախնական սահմանվածը, որը կազմում էր 23-25 դոլար։ Ընկերության կապիտալիզացիան գնահատվել է 14.2 մլրդ դոլար։
Ազատ շրջանառության մեջ կլինի Twitter-ի բաժնետոմսերի մոտ 13%-ը կամ 70 միլիոն բաժնետոմս։ Դրանց վաճառքը կսկսվի այսօր Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ NYSE-ում։