տուն Քաղաքական Միջազգային Twitter-ը նորացնում է կայքի դիզայնը

Twitter-ը նորացնում է կայքի դիզայնը

148
0

9

Twitter ընկերությունը հայտարարել է, որ փոխվում է կայքի միջերեսի դիզայնը: Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նոր դիզայնը համապատասխանեցված է Android և iOS օպերացիոն համակարգեր օգտագործող հաճախորդների պահանջներին:

Կառավարման վահանակը սևի փոխարեն կլինի սպիտակ, իսկ կոճակները կնմանվեն հեռախոսների հավելվածների կոճակներին: Նկարն ու անձնական տվյալները կտեղափոխվեն դեպի ձախ, ուր կերևա ուղարկված թվիթերի քանակը, ինչպես նաև հետևորդների թիվը: Աջ կողմում կլինեն հաղորդագրությունները:

Բացի այդ, կարգավորումներում կլինի հնարավորություն՝ անձնական էջը համապատասխանեցնել օգտատիրոջ որոշ պահանջներին: Նոր տարբերակը կնմանվի 2010 թվականին շրջանառությունից հանված տարբերակին: Նորացված է միայն դիզայնը, ինչպես նաեւ ավելացված են որոշ նոր գործիքեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here