տուն Քաղաքական Միջազգային Twitter-ը թույլատրել է ներբեռնել միանգամից մի քանի լուսանկար և նշել մարդկանց դրանց...

Twitter-ը թույլատրել է ներբեռնել միանգամից մի քանի լուսանկար և նշել մարդկանց դրանց վրա

88
0

Habittualy-Twitter-Wallpaper

Twitter միկրոբլոգերի կայքը թարմացրել է իր հավելվածների բջջային տարբեր օպերացիոն համակարգերի համար: Այսուհետ թույլատրվում է ներբեռնել միանգամից մի քանի նկար: Բացի այդ, լուսանկարների հեղինակներին թույլատրվելու է դրանց վրա նշել ավելի քան տասը մարդու: Ցանկացած լուսանկարի վրա օգտատերին նշելու դեպքում վերջինս կստանա ծանուցում այդ մասին:

Բացի այդ, օգտատերը ինքը կարող է որոշել, թե ում է թույլ տալիս նշել իրեն լուսանկարների վրա` հնարավորություն ունենալով արգելել մյուսներին անել դա: «Միանգամից մի քանի լուսանկար ներբեռնելու հնարավորություն կստանան iPhone-ի տերերը, շուտով դա հասանելի կլինի նաև Android-ի և Twitter.com-ի օգտատերերի համար», — ասվում է Twitter-ի հայտարարության մեջ: