Twitter-ը գնում է SnappyTV ծառայությունը, որը թույլ է տալիս խմբագրել և փոխանակվել տարբեր տեսահոլովակներով՝ դրանք պահելով այլ սերվերների վրա։ Այս մասին հաղորդում է Mashable-ն։
2010 թվականին ստեղծված ընկերությունը համագործակցում է այնպիսի հեռուստաալիքների հետ, ինչպիսիք են FOX Sports-ը, NBC Sports-ը, CBS-ը և այլն։ Ավելի վաղ Twitter-ը գործարկել էր Twitter Amplify ծառայությունը, որը թույլ է տալիս ստեղծել տեսաբովանդակություն։ SnappyTV-ն միտված է ուժեղացնելու այդ ծառայությունը։