տուն Լուրեր Տուգանային միավորների կիրառումից հետո կիջեցվեն տուգանքների գները․ ՃՈ պետի տեղակալ

Տուգանային միավորների կիրառումից հետո կիջեցվեն տուգանքների գները․ ՃՈ պետի տեղակալ

108
0

Տուգանային միավորների կիրառումը կբարձրացնի երթևեկության անվտանգության մակարդակը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ խոսելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

«Երբ 2018-ի մայիսի 23-ից ՃՈ-ը մեղմացրեց տուգանքների կիրառման պրակտիկան, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մի շարք իրավախախտումներով ՃՈ-ն տուգանքներ չէր կիրառում, այլ նախազգուշացնում էր: Մինչդեռ մեծ խումբ վարորդներ առավելագույնս օգտվեցին այս հնարավորությունից և փոխանակ դրսևորեին ավելի մեծ կարգապահություն և ապացուցեին, որ մեղմ քաղաքականությունն ավելի է նպաստում իրավախախտումների նվազեցման, ընդհակառակը՝ տեսանք, թե ինչպիսի իրավիճակներ էր երբեմն առաջանում ճանապարհներին»,- ասաց Խաչատրյանը:

Ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ կլինի նաև սոցիալական բեռի թեթևացում, որովհետև բալերի կիրառումից հետո կիջեցվեն տուգանքների գները, օրինակ՝ տուգանքի առավելագույն չափը 29 հազար դրամ է կազմում, իսկ նախկինում 500 հազար դրամի չափով տուգանք կար։

Խաչատրյանն ընդգծեց, որ բալային համակարգի կիրառումից հետո, երբ վարորդական վկայականից զրկվելուց հետո վարորդը շարունակի տրանսպորտային միջոց վարել, կկրի քրեական պատասխանատվություն։