տուն Լուրեր Տրիկոտաժի գործարանի հետ կապ չունենք. Արգամ Աբրահամյան

Տրիկոտաժի գործարանի հետ կապ չունենք. Արգամ Աբրահամյան

152
0

արգամ

Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը,  անդրադարձել է լրատվամիջոցների այն տեղեկություններին, ըստ որոնց՝  Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան:

Հովիկ Աբրահամյանն օրերս տված իր հարցազրույցում բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր որպես  օպտիմալացում:

Արգամ Աբրահամյանը հերքեց այդ տեղեկությունները: «Ո՞վ է ասում, որ  վաճառվում է: Ոչ մի բան էլ  չի կատարվում»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Ըստ Աբրահամյանի` տրիկոտաժի գործարանի հետ իրենք  վաղուց կապ չունեն: Ընդամենը վաճառել են մի գազալցակայան, որի սեփականատերն իր հորեղբայրն է: Արգամ Աբրահամյանը նորմալ է համարում, երբ  բիզնեսմենը  որեւէ օբյեկտից շահույթ չստանալուց հետո այն վաճառում է,  հիմնում է մեկ այլ բիզնես:

Անդրադառնալով Աբրահամյանների  հանքի վաճառքին` Աբրահամյանն ասաց, որ դա ևս իր հորեղբորն է պատկանել, բայց  այն չի աշխատել:

Ինչ վերաբերում է  «Արտֆուդի» 50% բաժնեմասի վաճառքին,  «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հերքեց այդ տեղեկությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ