Նախարարությունը տեղեկացնում է.
ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վարչական նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ դեկտեմբերի 8-10-ը հնարավոր են նախարարության հեռախոսակապի և պաշտոնական կայքի (www.mtcit.am) հասանելիության ժամանակավոր ընդհատումներ: Հայցում ենք ձեր ներողամտությունը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության մասին օպերատիվ տեղեկատվություն ապահովող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարը շարունակելու է գործել շուրջօրյա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկտվական
տեխնոլոգիաների նախարորություն