Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով համակարգում եղած խնդիրներին, նշեց, որ շատ բացեր կան. «Մենք տխուր վիճակ ենք ժառանգել, դա կապված է ճանապարհների վատ վիճակի, տնտեսավարողների աշխատանքի հետ»:
Նախարարի խոսքով՝ հարցի լուծումը տեսնում են միասնական երթուղային ցանց ստեղծելու մեջ. «Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ամբողջ մարզը, այլ ոչ թե կսպասարկի իրեն ձեռնտու երթուղիները»:
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղուն, նախարարն ընդգծեց, որ 6,5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածքն արդեն կառուցվել է, ինչպես նաև 8 կմ հիմքը և ենթահիմքը, և այդ ամենի համար ծախսվել է 3,2 մլրդ դրամ։