տուն Լուրեր Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը եւս կանդամակցի ՀՀԿ-ին

Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը եւս կանդամակցի ՀՀԿ-ին

120
0

Cv1BrewVIAE62lb

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին եւ դիմում է ներկայացրել։

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, նա ասաց, որ վարչապետն իր հայտարարությունում նշեց՝  թիմային աշխատանք է։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նրան միգուցե պարտադրե՞լ են, նախարարը պատասխանեց, որ նման բան չկա։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէր անդամակցում այդ կուսակցությանը,  Մարտիրոսյանը նշեց, որ նախկինում քաղաքականությամբ առհասարակ չի զբաղվել։