Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը երեքշաբթի կասեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությունը` վերականգնելու զինված ուժերում տրանսգենդերների (իրենց այլ սեռի, քան այն, ինչին իրենք պատկանում են ծննդյան պահից, ներկայացուցիչ համարող մարդկանց) ծառայության արգելքը: Այս մասին նշվում է երկրի պաշտպանության նախարարի հրապարակած հայտարարությունում:
Նա ընդգծել է, որ տրանսգենդերները կարող են շարունակել ծառայությունը ԱՄՆ-ի զինված ուժերում մինչև փորձագիտական հանձնաժողովի կողմից տվյալ հարցի ուսումնասիրության ավարտը: «Ես պաշտպանության և ազգային անվտանգութան նախարարություններում կստեղծեմ փորձագետների խումբ խորհրդատվության և նախագահի հանձնարարության իրականացման գծով հանձնարարականներ ներկայացնելու համար,- նշվում է փաստաթղթում: — Այն բանից հետո, երբ հանձնաժողովը կհաղորդի իր հանձնարարականների մասին և ազգային անվտանգության նախարարի հետ իմ խորհրդատվություններից ես կներկայացնեմ իմ հանձնարարականները նախագահին` նրա կարգադրության իրականացման առնչությամբ: Մինչ այդ ընթացիկ քաղաքականությունը գործող զինծառայողների նկատմամբ կմնա անփոփոխ»: