տուն Լուրեր Տրանս-ատլանտյան գործընկերությունը ԵՄ-ի համար բացարձակ առաջնահերթություն է

Տրանս-ատլանտյան գործընկերությունը ԵՄ-ի համար բացարձակ առաջնահերթություն է

110
0

donald_tusk550Թրանսատլանտյան գործընկերությունը ԵՄ-ի համար բացարձակ առաջնահերթություն է մնում։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ Մալտայի մայրաքաղաքում, որտեղ անցնումէ ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով Բրյուսելը մտադիր է առավելագույս ամրապնդել թրանսատլանտյան գործընկերությունը։ Տուսկը նշել է, որ գագաթնաժողովին նկատվում էր ԵՄ բոլոր 28 երկրների համերաշխության ոգին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում։ «Անկասկած, մենք այսօր զգում են 28 երկրների համերաշխության ոգին։ Դա հզոր կամք է պաշտպանել մեր բացառիկ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Բոլորիս համար դա բարձրագույն առաջնահերթություն է»,- հայտնել է Տուսկը։

ԵՄ ապագայի համար գլխավոր սպառնալիքը միասնականության կորուստն է, հայտնել է Տուսկը։

Նա հավելել է, որ աշխարհում ստեղծված նոր աշխարհքաղաքական իրավիճակը մարտահրավեր է ԵՄ-ի համար։ «Եվ այդ մարտահրավերը կարող է իրական սպառնալիք դառնալ, եթե մենք բավականաչափ միասնական չլինենք»,- շեշտել է ԵԽ ղեկավարը։