տուն Լուրեր Տպավորություն է, որ թռչնակ ենք նկարում. Արծվիկ Մինասյան

Տպավորություն է, որ թռչնակ ենք նկարում. Արծվիկ Մինասյան

112
0

big_bb29bbecab34a1ab3680a530f3bc644d

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով 2015թ-ի բյուջեի նախագծին, ներկայացրեց ՀՅԴ-ի տեսակետը բյուջեի  վերաբերյալ:

«ՀՅԴ-ի նախագիծը 2015թ-ի բնուջեի վերաբերյալ կառուցված է ոչ միայն պետական բյուջեի  երկրի սոցիալ-տնտեսական համատեքստում կարևորությունը նկատի առնելով, այլ նաև այն, որ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ պետք է իր մեջ ներառի երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կոնկրետ գործողություններ»,— ասաց Արծվիկ Մինասյանն ու ընդգծեց, որ  այս տեսակետից բյուջեի դերն ու նշանակությունը չի կարևորվել:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ պետական բյուջեն պետք  է դառնա գործիք, միջոց՝ երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական  խնդիրները լուծելու նպատակով, սակայն վերածվել է միջանկյալ ինչ-որ  նպատակի, որի եկամտային մասը հաշվարկվում է ըստ գերատեսչական մոտեցումների, ծախսայինը՝ առանց որևէ թիրախների:

Կառավարության կողմից հստակեցված չի, թե ինչ քաղաքականություն է վարում և ինչ նպատակներ հետապդնում:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ բյուջեի քննարկումները ֆորմալացվել են. «Տպավորություն է, որ թռչնակ ենք նկարում այս քննարկումների ընթացքում», — ասաց Արծվիկ Մինասյանը: