Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 16-ին, ժամը 08:22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ Shamshyan.com–ի՝ ժամը 08։15-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Չախոյանը իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Վարորդ Ս. Չախոյանը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։