Toyota Motor Corporation-ը 1,2 միլիարդ դոլար տուգանք է վճարելու ԱՄՆ արդարադատության նախարարությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ավտոարտադրող ընկերությունը տուգանքը վճարելու է Toyota և Lexus մակնիշի ավտոմեքենաներում անվտանգության կանոնների խախտման գործի կարգավորման համար։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ վերոնշյալ կանոնների խախտումը հանգեցրել է ավտոճանապարհային բազմաթիվ պատահարների՝ մահվան ելքով։
ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը պարզաբանել է, որ սա ավտոարտադրող ընկերությունների պատմության մեջ ամենամեծ տուգանքն է։ Ճապոնական ընկերությունը խոստովանել է, որ 2009 և 2010 թվականներին ոլորտի վերահսկիչներից ու իր հաճախորդներից միտումնավոր թաքցրել է ավտոմեքենաների անվտանգության հետ կապված խնդիրները։