տուն Քաղաքական Միջազգային Toyota-ն հետ է կանչում մոտ 900 հազար ավտոմեքենա

Toyota-ն հետ է կանչում մոտ 900 հազար ավտոմեքենա

173
0

JAPAN-COMPANY-TOYOTA-AUTO-RECALL-FILES

Ճապոնական Toyota ավտոընկերությունը հետ է կանչում 885 հազար մեքենա, քանի որ նրանցում օդափոխության համակարգում հայտնաբերվել են անսարքություններ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ հերմետիկության խախտման պատճառով խոնավությունը կարող է հայտնվել անվտանգության բարձիկների համակարգում և կարճ միացման պատճառ հանդիսանալ։ Հետ են կանչվելու Camry, Camry Hybrid, Avalon, Avalon Hybrid և Venza տեսակի մեքենաները, որոնք արտադրվել են 2012-2013 թվականներին։ Հետ կանչման են ենթակա 803 հազար մեքենա ԱՄՆ-ում և 15-ը՝ Մերձավոր Արևելքում։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերին հետ էր կանչվել Toyota Sienna մոտ 700 հազար ավտոմենքենա՝ փոխանցումատուփի հետ եղած խնդիրների պատճառով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here