Ռուսական Kommersant-ը գրում է, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ, որի պատճառով զոհվել է աշխարհի նավթագազային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Total-ի ղեկավարը, թռիչքուղում եղել է ոչ թե մեկ, այլ երկու մեքենա, որոնք իրականացրել են ձնամաքրման աշխատանքներ։
Թերթի տվյալներով՝ դիսպետչերներն իմացել են, որ երկրորդ թռիչքուղու վրա աշխատում են ձյուն մաքրող մեքենաներ։ Նրանց վարորդները պատմել են, որ թռիչքուղու մոտ եղել են մի քանի չաշխատող լույսեր, որոնք որոշվել է տանել վերանորոգելու։ Վերադառնալիս մեքենաները հատել են առաջին թռիչքուղին։ Այն ժամանակ, երբ Քրիստոֆ դե Մարժերիի ինքնաթիռը պատրաստվում էր օդ բարձրանալ, թռիչքաուղում եղել է երկու մեքենա, ինչի հետևանքով ինքնաթիռը բախվել է դրանցից մեկին, իսկ մյուսին հարվածել է թևով, երբ ընկնելիս է եղել։