Տորոնտոյի սկանդալային համբավով քաղաքապետ Ռոբ Ֆորդը, ով անցած տարի հայտնի էր դարձել թմրանյութեր օգտագործելու համար, տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնում ուռուցք հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Humber River հիվանդանոցի տնօրեն Ռուբեն Դևլինն ասել է, որ նախնական ախտորոշումը հաստատվել է՝ չնշելով, սակայն, թե ինչ տիպի ուռուցքի մասին է խոսքը՝ բարորա՞կ, թե՞ չարորակ։