տուն Լուրեր «Տոնուս-Լես» ՍՊԸ-ն հերքում է

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն հերքում է

254
0

18 հունիսի 2018 թվական

 «araratnews.am» լրատվական կայքում 2018 թվականի հունիսի 11-ին հրապարակվել է «Շինարարությունից թուլանում են շենքերի հիմքերը, այն ապօրինի՞ է. Ահազանգ» վերնագրով հոդվածը, որը վերաբերվում է «Տոնուս-Լես» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող ք.Երևան, Վարշավյան 2/1 հասցեին:

Այդ կապացկությամբ հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած  տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ շինարարությունն իրականացվում է նշված հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն Հակոբյանին պատկանող հողամասում, որտեղ մինչ շինարարությունը ծառեր չեն եղել, ուստի այն չի կարող անտառածածկ տարածք համարվել: Ընդ որում՝ շինարարությունը նախատեսված է իրականացնել բացառապես սեփականության տակ գտնվող հողամասում. Այդ նպատակով «մայթից» տարածք չի օգտագործվելու:

Շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվության հիման վրա իրականացվել են նախագծման աշխատանքներ, տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո սահմանված կարգով տրվել են քանդման և շինարարության թույլտվությունները:

Ինչ վրաբերում է շենքերի հիմքերի թուլացմանը, ապա դա զուտբ անհիմն ենթադրություն է և այդ մասով նույնպես հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Բացի այդ՝ «Տոնուս-Լես» ՍՊ ընկերությունը ք.Երևան, Վարշավյան 2/1 հասցեում երբևէ չի զբաղվել դեղերի արտադրությամբ, ուստի այդտեղից դեղերի հետ չի կարող տարածվել:

Վերոգրյալի հիման վրա և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումները՝ առաջարկում ենք սահմանված ժամկետում հերքում հրապարակել 2018 թվականի հունիսի 11-ին հրապարակվել է «Շինարարությունից թուլանում են շենքերի հիմքերը, այն ապօրինի՞ է. Ահազանգ» վերնագրով հոդվածին: