տուն Uncategorized Տոներից առաջ ԱՄՆ-ում հայտարարվել է մարիխուանայի մեծ զեղչերի մասին

Տոներից առաջ ԱՄՆ-ում հայտարարվել է մարիխուանայի մեծ զեղչերի մասին

130
0

image

ԱՄՆ-ում ավանդական գոհաբանության օրվա նախօրեին կազմակերպվում է մեծ վաճառք, որը կոչվում է «սև ուրբաթ»։ Ամեն տարի նոյեմբերի 23-ին և 29-ին, կախված, թե որ օրն է լինելու գոհաբանության օրը, քանի որ այն ավանդաբար նշվում է նոյեմբերի 4-րդ հինգշաբթի, ԱՄՆ-ի խանութներում հայտարարվում են մեծ զեղչեր, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ գրոհում են խանութները՝ ցանկանալով ստանալ բաղձալի իրերը շատ ցածր գներով։

Այն նահանգներում, ուր թույլատրվում է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը, նույնպես սպասում են ուրբաթ օրվան, քանի որ մարիխուանայի բիզնեսով զբաղվողները հայտարարել են մեծ զեղչերի մասին։ Այդ օրը մարիխուանան վաճառվելու է ինքնարժեքից ցածր գնով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։