Տոկիոյի կենտրոնում այսօր կայացել է «իշխանության պաշտոնական փոխանցումը» Ձիու տարուց Ոչխարի տարուն: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
2014 թվականի թալիսմանի դերը կատարել է Սայտամա պրեֆեկտուրայի հեծյալների ակումբի պոնին, իսկ 2015 թվականի խորհրդանիշը բերվել է կենդանաբանական այգուց: Ճապոնիայում հաջորդ տարվա խորհրդանիշը լինելու է ոչխարը, սակայն չինական օրացույցով 2015-ն անցնելու է այծի «միապետությամբ»:
Պոնին և ոչխարը հանդիպել են, միմյանց հպվել քթերով, ինչը ներկաները որակել են որպես իշխանության փոխանցում: Տոկիոյում 2013 թվականից որոշվել է անցկացնել իշխանութան փոխանցման այս արարողությունը: Անցած տարի այն մեծ ուշադրության չէր արժանացել, քանի որ ձիու տարուն նախորդում էր վիշապի տարին: