տուն Լուրեր Տնտեսական հեղափոխության կոնտեքստով կոռուպցիան գլխատված է

Տնտեսական հեղափոխության կոնտեքստով կոռուպցիան գլխատված է

100
0

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

«Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը լրացուցիչ հնարավորություններ է տալիս ավելի արդյունավետ աշխատելու համար»,- ընտրվելուց հետո ասաց Աղազարյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը, խոսելով տնտեսական հեղափոխության մասին իր պատկերացումների մասին, նշեց․ «Տնտեսական հեղափոխության կոնտեքստով կոռուպցիան գլխատված է: Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է հեղափոխության արժեքներին համահունչ: Կոռուպցիայի վերացումը տնտեսական հեղափոխության կարևոր դրսևորումներից է»։