ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ տնտեսական հեղափոխության համար քաղաքական կամք է հարկավոր։
Մելքումյանը հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հաղորդեց, որ խմբակցությունը դեռ քննարկում է Կառավարության ծրագիրը, և հստակ կարծիք հայտնել չի կարող դրա վերաբերյալ։
Մելքումյանը ծրագրից միայն մի կետ նշեց, որն ինքն առաջարկել էր Կառավարությանը և 2 ամիս առաջ մերժվել։ Ըստ պատգամավորի՝ խոսքը հունվարի 1-ից շրջանառության հարկը չիջեցնելու մասին էր, որը Կառավարությունը մերժել էր իրեն, «բայց այսօրվա ծրագրում կա այդ կետը»։
Դիտարկմանը՝ արդյոք այս ծրագրով հնարավոր կլինի՞ տնտեսական հեղափոխություն իրականացնել, Մելքումյանը պատասխանեց․«Տնտեսական հեղափոխության համար քաղաքական կամք է հարկավոր»։
Ինչ վերաբերում է՝ ինչպիսի՛ն է ծրագիրը․ «Բաներ կա, որ համահունչ են, բաներ էլ կա, որ մեր կարծիքները տարբեր են»,- ասաց պատգամավորը։