տուն Լուրեր Տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

122
0

72d43fb9450131e9f2f03d04ae6c0f74

Օգոստոսի 15-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 1-ին շարքի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 դպրոցի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: