Ռուս հայտնի ռեփեր Տիմատին հայտարարել է բեմից հեռանալու մասին. այդ մասին կատարողը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
Գրառման մեջ Տիմատին նշել է, որ նոյեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք իր մեծ մենահամերգը կդառնա առաջիկա 2-3 տարվա ընթացքում իր վերջին մենահամերգը։ Նրա խոսքով՝ համերգների նախապատրաստությունը, ալբոմների ձայնագրություններն ու բիզնեսը խլում են նրա ժամանակի 90%-ը, սակայն ինքը կցանկանար «բաց չթողնել» իր դստեր մանկությունը և նրան ավելի շատ ժամանակ տրամադրել։