տուն Լուրեր ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.06 %-ը

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.06 %-ը

86
0

ԿԸՀ1

Այսօր հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %:

Քվեարկության մասնակիցների նախնական թվին, ըստ համայնքների, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված  կարգով տպվել են ավարտական տեղեկանքները: