Այսօր ապրիլյան պատերազմի հերոս զինվոր Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. հերոսը դառնում է 20 տարեկան: Մայրը՝ տիկին Գայանեն, Araranews.am-ի հետ զրույցում ասաց՝ շտապում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դժվարացավ շատ բան խոսել, միայն նշեց՝ հպարտության եւ տխրության զգացողությունները միախառնված են:
«Եվ հպարտություն եմ զգում, եւ տխրություն՝ իր ֆիզիկական բացակայութան պատճառով: Հպարտ եմ, որ նա այդքան սիրվեց եւ փառքի արժանացավ: Շնորհակալ եմ, որ Աստված ինձ բախտ ընծայեց լինել իր մայրը, ոչ թե ինքն է իմ որդին, այլ ես՝ իր մայրը»,- նշեց Ադամ Սահակյանի մայրը:
Տիկին Գայանեի միակ ցանկությունն այն է, որ որդու հոգին հանգիստ լինի. «Ինքն ուր էլ լինի, թող ամենաերջանիկը լինի. իր ընտրությունն էր»:
Սերժանտ Ադամ Սահակյանը, հիշեցնենք, զոհվեց ԼՂՀ Ջաբրայիլի մարտական դիրքը պաշտպանելիս՝ 5 ժամ անհավասար պայքար մղելով հակառակորդի դեմ: